EU NEIGHBOURS EAST-ը և FOTOFESTIWAL Հայաստանում, Ադրբեջանում, Բելառուսում, Վրաստանում, Մոլդովայում և Ուկրաինայում գործող պրոֆեսիոնալ լուսանկարիչներին հրավիրել էին մասնակցելու ԵՄ-ի կողմից ֆինանսավորվող «Ընտանեկան կապեր» խորագրով լուսանկարչական մրցույթին, որն անցկացվել է 2022 թվականի նոյեմբերից 2023 թվականի հունվար ամիսների ընթացքում։

Հինգ հոգուց բաղկացած միջազգային բարձրակարգ ժյուրիի կազմն ընդհանուր առմամբ ավելի քան 400 հայտերից ի վերջո կազմել է կարճ ցուցակ՝ յուրաքանչյուր երկրից ընդգրկելով երեքական լուսանկարիչների: Վեց հաղթողների անունները հայտարարվեցին մարտի վերջին Թբիլիսիում (Վրաստան) կայացած հանդիսավոր արարողության ժամանակ։ Նրանցից յուրաքանչյուրը ստացավ 1000 եվրո դրամական մրցանակ։ Իջեք ներքև՝ ծանոթանալու եզրափակիչ անցած լուսանկարիչների և հաղթողների, ինչպես նաև նրանց ներկայացրած նախագծերի հետ: Նախագծերի էջերը հասանելի են միայն անգլերեն լեզվով:

ՀԱՅԱՍՏԱՆ

Մանե Հովհաննիսյան

ՖԱԲՈՒԼԱ

Հրանտ Խաչատրյան

ՆՈՐ ԿՅԱՆՔ

Նազիկ Արմենակյան - ՀԱՂԹՈՂ

ԻՄ ՊԱՏԵՐԱԶՄԸ (ֆրագմենտալ ապրում)

ԲԵԼԱՌՈՒՍ

Տատյանա Տկաչովա

ՄԱՅՐ ՀԱՅՐԵՆԻՔ

Վերոնիկա Մալյաուկա

ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՏԱՆ ՄԱՍԻՆ

Պաշա Կրիչկո - ՀԱՂԹՈՂ

ԲԵԼԱՌՈՒՍԱԿԱՆ ԿԱՊԵՐ

ՎՐԱՍՏԱՆ

Նաթելա Գրիգալաշվիլի - ՀԱՂԹՈՂ

ՎՐԱՑԻ ՔՈՉՎՈՐՆԵՐԻ ՎԵՐՋԻՆ ՕՐԵՐԸ

Տակո Ռոբակիձե

ԽԱՂԱՂԱՊԱՀՆԵՐ

Եկատերինա Կոլեսնիկովա

ԱՌԱՎՈՏԸ ՉԱՓԱԶԱՆՑ ՎԱՂ է ՍԿՍՎՈՒՄ

ՄՈԼԴՈՎԱ

Մարիա Գուտու

ՀԱՅՐԵՆԻՔ

Ռամին Մազուր

ԴԵՊԻ ՁԱԽ ԿՈՂԱԹԵՔՎԱԾՔ

Կատերինա Շոշեվա - ՀԱՂԹՈՂ

SEM'YA

ՈՒԿՐԱԻՆԱ

Արտեմ Հումիլեվսկի

ԱՐՄԱՏՆԵՐ

Օլենա Մորոզովա

ՏԱՏԻԿ

Մարիսյա Մյանովսկա - ՀԱՂԹՈՂ

Օ՜, ԵՂԲԱ՛ՅՐ, ՈՐՏԵ՞Ղ ԵՍ ԴՈՒ

Ինչո՞ւ «Ընտանեկան կապեր»

Սույն մրցույթը ողջունում էր «ընտանեկան կապեր» թեմայի գեղարվեստական, սոցիալական և, առաջին հերթին, անձնական մեկնաբանությունները լուսանկարների (ֆոտոշարքի) միջոցով: Ինչպե՞ս է մեր ընտանիքը կամրջում մեզ մեր արմատների, մշակույթի, ավանդույթների, հայացքների և ապագայի հետ: Ո՞ր կապերն են ընկած ընտանիքի հիմքում և միավորում մեզ: Ինչպե՞ս են այդ կապերը հարմարվում հարափոփոխ աշխարհին, տեխնոլոգիաներին, կոնֆլիկտներին, սիրուն և կորստին:

«Ընտանեկան կապերի» կարևորությունն ու փխրունությունը վերջին երեք տարիներին մենք զգացել ենք առավել, քան երբևէ: ՔՈՎԻԴ-ով պայմանավորված սոցիալական հեռավորության պահպանումը տառապանքների ու մեկուսացման, ինչպես նաև բազմաթիվ սոցիալական կապերի փոխակերպման ու մյուսների ամրապնդման պատճառ դարձավ: Անցյալ տարի ամբողջ աշխարհն ականատես եղավ, թե ինչպես կարող է պատերազմը մի ակնթարթում ընտանիքներ կազմաքանդել։ Միևնույն ժամանակ բազմաթիվ ընտանիքներ իրենց հյուրընկալ դռները բացեցին փախստականների առջև:

Ժյուրի

Ժյուրի

Ժյուրին քվեարկել է www.picter.com հարթակի միջոցով ներկայացված աշխատանքների օգտին: Փետրվարին ժյուրիի կազմն ունեցել է առցանց հանդիպում՝ վերջնական որոշումներ կայացնելու նպատակով:

Լարս Բյորինգ

«Լրագրության եվրոպական կենտրոն» հիմնադրամի (EJC) տնօրեն և տեսողական հաղորդակցության և պատմասացության Triggertale.com-ի հարթակի հիմնադիր։

Էմմա Բոուքեթ

Financial Times Weekend Magazine-ի լուսանկարչության բաժնի տնօրեն և ոսպնյակահեն արվեստի ու ժամանակակից տեսողական մշակույթի ուղղությամբ մասնագիտացած համադրող:

Արիաննա Ռինալդո

Ազատ լուսանկարիչ։ Նախկինում եղել է «Cortona On The Move» վիզուալ պատումների միջազգային փառատոնի գեղարվեստական ղեկավարը։

Կարոլինա Գեմբարա

Լուսանկարիչ և հետազոտող։ Նրա գործունեությունը պտտվում է այնպիսի թեմաների շուրջ, ինչպիսիք են տունը, պատկանելությունը, միգրացիան, հողերի և ինքնության փոփոխությունը:

Միլիցա Սարաչեւիչ

Եվրոպական հանձնաժողովի մամուլի և ռազմավարական հաղորդակցության հարցերով պատասխանատու։

Կազմակերպիչների մասին

Սույն մրցույթը կազմակերպվում է EU NEIGHBOURS EAST ծրագրի կողմից՝ Fotofestiwal-ի հետ համատեղ: EU NEIGHBOURS EAST-ը ԵՄ-ի կողմից ֆինանսավորվող տարածաշրջանային հաղորդակցության ծրագիր է, որը նպաստում է Եվրոպական միության, վերջինիս քաղաքականության, ինչպես նաև Արևելյան հարևանության երկրներում նրա կողմից իրականցվող աջակցության ծրագրերի մասին իրազեկության բարձրացմանը։ Ծրագիրը լրացնում է Հայաստանում, Ադրբեջանում, Բելառուսում, Վրաստանում, Մոլդովայում և Ուկրաինայում ԵՄ պատվիրակությունների հաղորդակցական գործունեությանը: Fotofestiwal-ը հիմնադրվել է 2001 թվականին որպես լուսանկարչությամբ զբաղվող արհեստավարժ մասնագետների կոլեկտիվ, որից հետո այն վերածվել է Եվրոպայի ամենաարդիական լուսանկարչական փառատոններից մեկի: Ավելի քան 20 տարվա ընթացքում այն հարուստ փորձ է զարգացրել մրցույթների անցկացման և արդյունքների ցուցադրման ոլորտում:

ԿԱՊ

familyconnections@fotofestiwal.com

This is a Shorthand story for reviewPublished stories don't show this section.

GIVE FEEDBACK TO THE STORY OWNER

This feature is not available in landscape. Please rotate your device.

GIVE FEEDBACK TO THE STORY OWNER

More than 4 characters is required
Name must contain only letters, hyphens, apostrophes, full-stops and spaces
Wait, that does not look like a valid email address!
Your feedback was sent to the story owner.
There is been an issue with submitting your feedback.

TEST ON ANOTHER DEVICE

This feature is not available in landscape. Please rotate your device.

TEST ON ANOTHER DEVICE